Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանակ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, ով իջել է ծառից, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը: