Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծննդյան առթիվ զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և քննարկել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեր նախագահը հեռախոսով շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ նրա հետ քննարկելով ռուս-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները»,-ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: