Ռուսաստանի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված «Փոթորիկ Կովկասում» վերլուծական ժողովածու էր հրապարակել՝ բացահայտելով, թե ինչ է կատարվել Արցախյան պատերազմում։

Նշվել էր, որ պատերազմի ժամանակ հայկական ՌՕՈւ ՍՈւ-25 չորս գրոհային և մեկ ուղղաթիռ խոցել են հենց յուրային ՀՕՊ ուժերը։

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանություն տրամադրել տվյալ հրապարակման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին հայտնել են, որ այն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։

«Ուսումասիրության արդյունքներից ելնելով հայտնում եմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռը խոցվել են հակառակորդի կողմից», — ասված է ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի պատասխանում։