Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը նվազում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.11 տոկոսով կամ 2.05 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.759.5 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.28 տոկոսով եւ կազմել 22.595 դոլար մեկ ունցիայի դիմաց: Տասնամյա US Treasuries-ի եկամտաբերությունն աճել է 0.93 տոկոսով եւ կազմել 1.538 տոկոս: Նման իրավիճակում ոսկին ներդրողների համար պակաս շահութաբեր ակտիվ է դառնում, եւ դրա արժեքը նվազում է: