Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են գազի գների նվազումից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մեկնաբանությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.46 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 80.71 դոլար, WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը` 1.06 տոկոսով` մինչեւ 76.61 դոլար մեկ բարելի դիմաց:

Հինգշաբթի առավոտյան նավթի շուկայում բացասական դինամիկա է գրանցվել, որին, մասնավորապես, նպաստել է գազի գնի անկումը: