Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այդ մասին հայտնում է Կառավարությունը։

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը հանդիպումը համարել է լավ առիթ երկկողմ օրակարգի արդիական հարցեըը քննարկելու տեսանկյունից և ներկայացրել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մշակման ընթացքը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է միջոցառումների ծրագրի շուրջ առաջիկայում Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների հետ քննարկման կազմակերպման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: