«Արմենիան Արմ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունն ու նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարձրաստիճան սպաների և գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանի հետ այցելել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 5 և թիվ 10-ը դպրոցներ։ Սպայական կազմը ներկաների հետ հանդիպմանը ներկայացրել են զինված ուժերի անցած ուղին։ ՀԿ-ի ներկայացուցիչները մի շարք նվերներ են հանձնել դպրոցականներին, այդ թվում և Մուրազ Սարգսյանի հեղինակային գիրքը։

Սա «Արմենիան Արմ» հասարակական կազմակերպության՝ դպրոցներ այցելու առաջին փորձը չէր։ Կազմակերպիչները բարձր են գնահատում Կոտայքի մարզպետարանի՝ համատեղ աշխատելու և հանդիպումը պատշաճ կազմակերպելու նախաձեռնությունը։

Դպորցականները ևս ջերմ ընդունելության են արժանացրել ներկաներին, շնորհակալություն հայտնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը դպրոցներում ավելի ամրապնդելու, մատաղ սերնդին դաստիարակելու հարցում։