Ճապոնիայի մայրաքաղաքային շրջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի կառավարության գլխավոր քարտուղարին տարերային աղետի հետևանքով առնվազն 16 մարդ է տուժել:

«Մենք շարունակում ենք տեղեկություն հավաքել»,- ասել է վերջինս ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ NHK հեռուստաալքի տվյալներով՝ տուժածների թիվն արդեն հասել է 22-ի: Ավերածություններ և վիրավորներ են գրանցվել Տոկիոյում, Սայտամա, Կանագավա և Տիբա պրեֆեկտուրաներում:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են 47-ից 26 պրեֆեկտուրայում: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: