Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում Իրանի ԱԳ նախարարի կողմից հնչեցված մտահոգությանը, թե տարածաշրջանում սահմանների ու աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության տենդենց է նկատում: Այս հարցին պատասխանելով՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց.

«Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. մենք ելնում ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության, անվտանգության հարցի առաջնահերթ բնույթից: Մեր երկիրը համապարփակ քաղաքականություն է վարում՝ երկխոսելով տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ»:

Նա նաև հիշեցրեց, որ երեկ ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները տարածաշրջանային հակամարտությունների լուծման «3+3» ձևաչափի ստեղծումն են քննարկել: