Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 268 672-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5466 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1225 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6691-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 502 է, ընդհանուր առողջացածներինը՝ 246 259, փաստացի բուժվողներինը՝ 15 722: Մեկ օրում արվել է 9598 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 780 512 թեստավորում: