ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում հոկտեմբերի 7-ին Պուտինի ծննդյան օրը հատուկ ձրով նշելու ավանդույթ չկա, չկա նաև «սեղան գցելու» ավանդույթ։

«Նախագահը հազվադեպ է ազատում այդ օրն աշխատանքային միջոցառումներից, իսկ աշխատակազմում դա, աշխատանքային օր է»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 69-ամյակը, նա ծնվել է 1952 թ. Լենինգրադում։