Irakanum.am-ի ունեցած  հավաստի  տեղեկություններով  կառավարությունում քննարկվում է կորոնավիրուսի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու հարցը։ Մեզ հայտնի դարձավ, որ գործադիրում  քննարկվում է հաձնաժողովի ղեկավար նշանակել  Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։

Վերջին մեկ ամսում հատկապես կորոնավարակի թվերն էականորեն աճում են։ Հիվանդանոցներում ազատ մահճակալներ գրեթե չկան, արձանագրվող մահվան դեպքերը խիստ մտահոգիչ են, բացի այդ քաղաքացիների մեծ մասը պատվաստվել չի ցանկանում։ Հաշվի առնելով առողջապահական համակարգի դեմ ծառացած այս խնդիրները գործադիրը որոշել է գնալ նման քայլի։

Հիշեցնենք, որ Irakanum.am-ն ավելի վաղ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ առաջիկա օրերին անակնկալ ստուգումներ են լինելու նաև հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ և այն բուժաշխատողներն, ովքեր հակապատվաստումային քարոզ կիրականացնեն անմիջապես կհեռացվեն աշխատանքից։

Կառավարությունում քննարկում են նաև չպատվաստված քաղաքացիների համար, ովքեր կվարակվեն կորոնավիրուսով բուժումը դարձնել վճարովի։