ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծիք է հայտնել, որ մինչև տարեվերջ մոլորակի բնակչության 40 տոկոսին կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար լրացուցիչ 8 մլրդ դոլար անհրաժեշտ կլինի:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, նրա խոսքով՝ ԱՀԿ-ի մշակած մանրակրկիտ  ծրագրով նախատեսվում է մինչև 2021 թվականի վերջը պատվաստել  աշխարհի բնակչության 40 տոկոսին, իսկ մինչև 2022 թվականի կեսերը՝ 70 տոկոսին:

«Ամսական մոտ 1,5 մլրդ չափաբաժին պատվաստանյութի արտադրմամբ կարող ենք հասնել բնակչությամբ 40 տոկոսի պատվաստման, եթե 8 մլրդ դոլար հատկացնենք՝ ապահովելու համար հավասար տեղաբաշխումը»»,- ասել է Գուտերիշը: