Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարգադրությամբ առաջիկա օրերին սկսելու է գործել մի կարգավորում, համաձայն, որի բոլոր այն բուժաշխատողները, ովքեր քաղաքացիներին կհորդորեն չպատվաստվել, սպասել որոշ ժամանակ, կամ ընտրել այս կամ այն պատվաստանյութը անմիջապես կհեռացվեն աշխատանքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նախարարությունում եկել են այն վերլուծության, ըստ որի քաղաքացիներից շատերը չեն պատվաստվում բժիշկների ցուցումով։

Ըստ նույն այդ տեղեկությունների «գաղտնի» խմբեր են գործելու, որոնք քաղաքացիական հագուստով մտնելու են հիվանդանոցներ ու պոլիկլինականեր հարցուփորձ են անելու ու այն բժիշկը, կամ բուժքույրը, ով պատվաստվելուն դեմ կարտահայտվի կհեռացվի աշխատանքից։ Մենք տեղեկացանք, որ «գաղտնի գործակալները» իրականում տեսչական մարմնի աշխատողներ են լինելու, որոնք իրականացնելու են «օպերացիան»։

Թե որքանով արդյունավետ կգործի այս մեթոդը դժվար է ասել։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում հերթական անգամ անդրադարձ կատարվեց պատվաստման գործընթացին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև անգամ սուր խոսակցություն ծավալվեց։

Նախարարը նշեց, որ ակտիվության տեմպ կա, բայց դա բավարար չէ, և կան անձիք, ովքեր չարամտորեն խաթարում և քաղաքացիներին շփոթության մեջ են գցում և անհիմն վախեր են ներշնչում։ «Ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողները պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ, երեկ գրանցված 26 մահերի համար»,–ասաց նա և նշեց, որ եվրոպական, Ասիայի շատ երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի։

«Գնացեք և ձեր առաջ դրված խնդիրները լուծվեն։ Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են, ոչ մեկը չի կարող մեզ խանգարել։ Կեղծ պատվաստանյութերի մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալեք և կալանավորեք, շատ խիստ միջոցներ են պետք»,–հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ի պատասխան,  դիմելով ուժային կառույցներին։

Հավելենք, որ տեսչական մարմնի աշխատակիցներից բացի գաղտնի ստուգումներ իրականացնելու գործում ներգրաված են լինելու նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Irakanum.am