«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում («Շիրակ» օդանավակայանը փակ էր հուլիսի 15 -ից սեպտեմբեր) ուղեւորահոսքը 2021 թվականի օգոստոսին կազմել է 350.765 մարդ: Օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 164.864 է, մեկնածների թիվը՝ 185.901:

Հունվարին ժամանողների թիվը կազմել է 31.052 մարդ, մեկնողներինը` 33.244 մարդ:

Փետրվարին՝  համապատասխանաբար 31.901 մարդ եւ 58.297 մարդ:

2021 թվականի մարտին ժամանողների թիվը կազմել է 42.283 մարդ, մեկնել է՝ 74.198 մարդ, իսկ ապրիլին ժամանել է 58.978 մարդ, մեկնել՝ 75.152 մարդ:

2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 82.513, իսկ մեկնածներինը՝ 83.840:

Հունիսին օդային ճանապարհով ժամանել է 109.225 քաղաքացի, մեկնել՝ 91.309 քաղաքացի:

Հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 158.999 էր, իսկ մեկնածներինը՝ 141.952:

2021 թվականի 8 ամիսների ընթացքում ժամանող քաղաքացիների թիվը կազմել է 679.815, մեկնողների թիվը՝ 743 893:

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 8 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 64.078-ով ավելի է ժամանածների թվից: