Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 2410-ով: Մահացել Է 24 մարդ:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 623 հազար 830 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 1516 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 594 հազար 669 հիվանդ, մահացել Է 9134-ը: Մեկ օրում արվել Է 34 հազար 918 թեստ, այդ թվում 20 հազար 262-ը՝ հակագենի եւ 14 հազար 656-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 6,9 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,53 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5,31 տոկոս: Պատվաստումներ Է ստացել 1 մլն 836 հազար 443 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 9075 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 52 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4077, քովիդ-հյուրանոցներում՝ 623 մարդ: Վարակման 2410 նոր դեպքից Թբիլիսիում վերջին օրվա թնթացքում գրանցվել Է 700-ը:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 20001-ի, նրանցից 4077-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 965-ի վիճակը ծանր Է, նրանցից 255 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 15 հազար 301 մարդ բուժընթաց Է անցնում տանը, ինքնամեկուսացման պայմաններում գտնվում Է 15 հազար 613 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: