Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը Facebook-ում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ու Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցը նախընտրական հանդիպումներ են ունենում գորիսեցիների հետ:

Հիշեցնենք, որ Գորիսի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը շուրջ մեկ ամիս առաջ է անդամագրվել իշխող կուսակցությանը։ Նախկինում անկուսակցական է եղել, աշխատել է մաքսային ծառայությունում։