Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: