Կոպենհագենում գտնվող Noma-ն կրկին ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորան՝ գլխավորելով  2021 թ. աշխարհում լավագույն 50 ռեստորանների ցանկը:

Ինչպես գրում է The Guardian-ը, Noma-ն ռեկորդակիր է, քանի որ ցանկը գլխավորել է  2010, 2011, 2012 և 2014 թթ.:

«Noma կատարած յուրաքանչյուր այցը նման չէ նախորդին»,-նշել են մասնագետները:

Աշխարհի 50 լավագույն ռեստորանների մրցույթի տնօրեն Ուիլյամ Դրյուն ընդգծել է, որ Noma-ն «թերևս իր սերնդի ամենաազդեցիկ ռեստորանն է, որը նոր չափանիշներ է սահմանում հետազոտությունների և բաղադրիչների ձեռքբերման, ուտեստների մշակման և ներկայացման առումով»:

Ստորև ներկայացնում ենք ցանկի առաջատար տասնյակը.

1 Noma (Կոպենհագեն, Դանիա)

2 Geranium (Կոպենհագեն, Դանիա)

3 Asador Etxebarri (Ախպե, Իսպանիա)

4 Central (Լիմա, Պերու)

5 Disfrutar (Բարսելոնա, Իսպանիա)

6 Frantzén (Ստոկհոլմ, Շվեդիա)

7 Maido (Լիմա, Պերու)

8 Odette (Սինգապուր)

9 Pujol (Մեխիկո, Մեքսիկա)

10 The Chairman (Հոնկոնգ)