Հոկտեմբերի 5-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում կայացավ Գայա Ասոյանի «Երբ որոտաց պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Գայա Ասոյանը ծնվել է Արցախի Հանրապետության Քաշաշաթաղ շրջանի Բերձոր քաղաքում, որը քառասունչորսօրյա պատերազմից հետո ընդամենը միջանցք է, ինչի հետևանքով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ՀՀ։

Գրքում տեղ են գտել քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ականատես-հեղինակի ապրումներն ու հույզերը։ Irakanum.am-ի հետ զրույցում գրքի հեղինակը նշեց, որ պատերազմը ինչպես բոլոր քաղաքացիների, այնպես էլ իր վրա, թե հոգեպես և թե ֆիզիկապես ծանր ազդեցություն է թողել։ Այդ մասին որոշել է դադարել խոսել, նպատակ ունենալով հետագայում մտքերը մեկտեղել մեկ տեղում։ «Քանի որ գրելը իմ համար  միակ ճանապարհն է ներս հանգստացնելու  համար, ես հասկացա, որ պետք է գիրք գրեմ ու ավելի շատ նրա համար, որպեսզի երբևէ սերունդները չմոռանան պատերազմը, ինչպես է այն սկսվել, ինչի հետևանքով մենք ուր հասանք և ինչ կլինի իմ հավատքով»,- ասաց Գայա Ասոյանը։

Գայա Ասոյանը ծնվել է Արցախի Հանրապետության Քաշաշաթաղ շրջանի Բերձոր քաղաքում, որը քառասունչորսօրյա պատերազմից հետո ընդամենը միջանցք է, ինչի հետևանքով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ՀՀ։ «Մինչև հոկտեմբերի վերջ Արցախում եմ եղել, ու հետո տեղափոխվել եմ Հայաստան ու գիրքս Հայաստանում եմ գրել»,- նշեց նա։ Գայա Ասոյանն ասաց, որ սա իր առաջին հեղինակային գիրքն է, բայց համահեղինակ է եղել այլ գրքում, որը տպագրվել է։

Պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց, Գայա Ասոյանը գրքի նախապատմությունը ներկայացնելիս չկարողացավ թաքցնել արցունքները՝ ասելով, որ պատերազմը հավերժ փոթորկել է իր հոգին։ Հեղինակը պատմում է` իր ապրումների մասին առաջին անգամ խոսել է հենց գրքում, ու գիրք գրելը միակ բանն էր, ինչը որոշակիորեն մեղմեց իր ցավը։ Հոկտեմբերի 4-ին Գայա Ասոյանը դարձավ 17 տարեկան։

Հավելենք, որ  Շնորհանդեսը կազմակերպվել էր Քաշաթաղի շրջանային «ՄԵՐԱՆ» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի նախաձեռնությամբ։ Ներկա էին Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով մեծ սիրով դահլիճ տրամադրեց, Գայա Ասոյանի ուսուցիչները՝ Բերձորից, Աբովյանից հարազատները, մտերիմները, ընկերները։

Նա ասաց, որ գիրքը շուտով վաճառքի կլինի, այն կարող են ձեռք բերել գրախանութներից։

Irakanum.am