ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հռոմում Հայաստանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան։

«Խոսեցինք ԼՂ հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում գտնել մասին։ Բնականաբար, վերահաստեցինք, որ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որտեղ կարելի է գտնել կայուն և խաղաղ լուծումը»,-ասա նա՝ հավելելով, որ իր աջակցությունն է հայտնում հակամարտության ողջ ընթացքում եւ վերջին պատերազմում զոհվածների հարազատներին։

«Իտալիան խրախուսում է երկու երկրներին գտնել ճիշտ երկխոսություն, նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,-ընդգծեց Մատարելլան:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով գտնվում է Իտալիայում։