Հոկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 30-ամյա Ջիվան Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Մելիք-Ճարճակիս գյուղերի խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com։

Վթարի հետևանքով Ջիվան Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Յուրի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։