Ասել և ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերն Եռատոնի եւ Հաղթանակի սիմվոլներ են,իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի: Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու, թշնամուն «կառուցողական» համարելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու ։

Այսքանից հետո ազգային աղետի գլխավոր մեղավորը լկտիաբար խաբում է, թե Արցախի կարգավիճակի հարց նախկինում չի քննարկվե՞լ։

Կապիտուլյանտի նման անհեթեթությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն ՝ համանախագահ Պոպովի շուրթերով ու նշել, որ թե միջանկյալ, եւ թե հանրաքվեի /վերջնական կարգավիճակի/ հարցերը մինչեւ 2018-ի բանակցվող փաստաթղթի մեջ ընդգրկված են եղել։

Նույնիսկ սրանց «կիրթ ու կառուցողական» գործընկերն է ասել, որ Լաչինի եւ Քարվաճառի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվեի իրականանացումը։

Ասել եւ ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերն Եռատոնի եւ Հաղթանակի սիմվոլներ են,իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի»,-գրել է նա։