Անցյալ շաբաթ ավելի քան 3,1 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 54 հազարը մահացել է: Ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահաման նոր դեպքերի թիվը յոթ օում նվազել է 9 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 4 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«COVID-19-ով վարակման և դրանից մահվան դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում շարունակել է նվազել: Այդ միտումը նկատվում Է օգոստսից: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը հաղորդումներ են ստացվել ավելի քան 3,1 միլիոն վարակվածների և 54 հազարից ավելի մահացածների մասին»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:

Կազմակերպության բերած վիճակագական տվյալների համաձան՝ յոթ օրում արձանագրվել են 3 118 410 վարակված և 54 221 մահվան դեպք: Դա համապատասխանաբար 9 տոկոսով եւ 4 տոկոսով քիչ է, քան մեկ շաբաթ առաջ: Շաբաթվա ընթացքում ախտահարման նոր դեպքերի զգալի նվազում է արձանագրվել Աֆրիկայում (43 տոկոսով), Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (21 տոկոսով), Հարավարևելյան Ասիայում (19 տոկոսով), Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով) և Ամերիկայում (12 տոկոսով): Եվրոպայում հիվանդացությունն աճել է 5 տոկոսով:

Մահացությունը 2 տոկոսով աճել է Եվրոպայում և Ամերիկայում, մինչդեռ մնացած տարածաշրջաններում արձանագրվել է դրա նվազում, առանձնապես Աֆրիկայում (25 տոկոսով): Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (760 571): Այնուհետև գալիս են Մեծ Բրիտանիան (239 781), Թուրքիան (197 277), Ռուսաստանը (165 623) և Հնդկաստանը (161 158): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է վարակման 235 175 106 դեպք և 4 806 841 մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: