Բաքուն Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունն ընդլայնելու ծրագրեր ունի և պատրաստ է աշխատել Բրյուսելի հետ այդ ուղղությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարը:«Ադրբեջանը 2020 թվականի վերջին սկսել է գազ մատակարարել Եվրոպա:

Տեսնում ենք, որ կարող ենք գազի մատակարար դառնալ նաև այլ եվրոպական երկրների համար: Ծրագրում ենք աշխատել ԵՄ-ի հետ՝ մատակարարումների աշխարհագրությունն ընդլայնելու համար»,- ասել է Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Պյետր Միխալկոյի հետ հանդիպմանը: