Instagram-ի աշխատանքում երկրորդ օրն անընդմեջ խափանում է տեղի ունենում։ Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, հայտնում է Downdetector-ը։

Հավելվածի աշխատանքում առկա խնդիրներից բողոքում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների բնակիչները: Սոցցանցի աշխատանքում աննշան խնդիրներ են նկատվում նաեւ Ուկրաինայում, Բելառուսում եւ մի շարք այլ երկրներում:

Օգտատերերի մեծամասնությունը հայտնում է սերվերի հետ կապի խնդրի մասին:

WhatsApp-ից օգտվողները խնդիրներ ունեն ինչպես սմարթֆոնի, այնպես էլ համակարգչի վրա: