Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով հանդերձ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեքենայի սրահից տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող դեղնականանչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: