Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է, որ պատերազմի հետևանքով տեղահանվել է ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են: «Նա նշեց, որ հայկական կողմն անընդունելի է համարում Արցախում մարդասիրական օգնության տրամադրման խոչընդոտումը և ակնկալում է բռնի տեղահանված անձանց խնդիրները լուծելու հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն
հանձնակատարի գրասենյակի գործուն աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Վահե Գևորգյանը հավաստիացրել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, որը կհասցեագրի նաև Լեռնային Ղարաբաղում իրենց բնակության նախկին վայրեր բոլոր հայերի վերադարձի խնդիրը, և համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից։