Իրանում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանների՝ Ալի Ալիզադեի և Դերյա Օրսայի միջև հանդիպում է կայացել:

Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը, Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը, հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», — ասել է Ամիրաբդոլլահյանը: