ermenihaber.am.

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է խանութում գնումներ կատարելիս Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի արած այն հայտարարությանը, թե ապրանքների գները բավականին հարմար են։

«Դրանք քեզ համար են հարմար։ Առանց այդ էլ քո ապրուստը ձրի է։ Արդյոք դու գիտե՞ս, թե ամսվա մեջ 2.825 լիրա նվազագույն աշխատավարձ ստացողն ինչպես է գոյատևում։ Ընդ որում այդ մարդը նաև հարկ է վճարում»,-հանդիմանել է Քըլըչդարօղլուն Էրդողանին։

Ընդդիմադիր կուսակցապետը նաև ընդգծել է, որ տան վարձերը միայն Ստամբուլում 1 տարում աճել են 63 տոկոսով, իսկ ահա Անկարայում՝ 35 տոկոսով և հավելել․ «Ժողովրդի՞ն ես խաբում, մի՞թե չգիտես, թե ինչ գներ են»։

Նշենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանն այցելել էր Գյուղատնտեսական վարկային կոպերատիվի խանութներից մեկը և գնումներ կատարել։ Գնումներից հետո նա հայտարարել էր, որ գները բավականին հարմար են։