Առնվազն 4 բենզատար է բռնկվել Իրանի և Աֆղանստանի սահմանի շրջանում գտնվող Դողարուն բնակավայրում: Այս մասին հայտնում է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան։

Նշվում է, որ հրդեհը մարվել է։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Միջադեպի պատճառները պարզվում են ։