Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա առթիվ ընդունել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված ուսուցիչների հարազատներին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Հայտնելով իր խորին ցավակցությունն ու զորակցությունը՝ երկրի  ղեկավարն ընդգծել է, որ նրանք մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում։

«44-օրյա պատերազմը մեզանից խլեց մեր քաջ տղաներին: Հայրենիքի նվիրյալների շարքերում հայտնվեցին շատերիդ գործընկերները, սաները, հարազատները: Նրանք ընկան, որպեսզի կանգուն մնա  Արցախը, որպեսզի սերունդները շարունակեն արժանապատվորեն ապրել հայրենի հողում», — նշել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։