ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է  պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկաներին խոստացել է  իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրման և կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ: