Ավարտվեց Վրաստանում այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հանդիպումը վրացի գործընկերոջ՝ Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, տեղեկացնում է Minval-ը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ համագործակցության հեռանկարները։

Կողմերը գոհունակություն հայտնեցին Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների զարգացումից, ընդգծեցին այդ հարաբերությունների խորացման կարեւորությունը։

Հանդիպման ավարտին ստորագրվեց երկու երկրների միջեւ համագործակցության պլան պաշտպանական ոլորտում։