Ավելի քան տասը հազար երեխա է դարձել մանկապիղծ հոգեւորականների զոհ Ֆրանսիայում, հաղորդում է AFP-ն:

Հատուկ հանձնաժողովի հետաքննությունը տեւել է ավելի քան երեք տարի:

Սկանդալի մեջ կարող է ներգրավված լինել ընդհանուր առմամբ 2900-3200 հոգեւորական, ընդ որում՝ այդ գնահատականը համարվում է նվազագույն: Առաջին զոհերը թվագրվում են դեռեւս 1950-ական թվականներին:

Ավելի քան ամերիկյան Նյու Յորք նահանգը երկու տարով չեղարկել է սեռական բռնության մասին հայցերի քննության համար վաղեմության ժամկետը: Բնակիչները կարող էին դատի տալ եկեղեցիները, հիվանդանոցները, դպրոցները, ճամբարները, սկաութական խմբերն ու այլ հաստատությունները, որոնք, նրանց կարծիքով, պատասխանատու են անձի նկատմամբ բռնության, մանկապիղծներին թաքցնելու եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: