Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական և ռազմա-տեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Հաղորդվում է, որ Թբիլիսիում եռակողմ հանդիպում է նախատեսվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև: