Այն ֆորմատը, որ կիրառվում է նախընտրական այդ բանավեճի ժամանայկ, ուղակի անիմաստ ֆորմատ էր. երբ վայրկյաններով պետք է իրար հարց տան, պատասխանեն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ քարոզարշավի ժամանկ ինքը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, փոխարենն առաջարկեց դուելի տարբերակը:

«Այն, ինչ ես տեսել եմ անցած ընտրությունների ժամանակ, լիներ այս թիմը, թե մեկ այլ թիմ, դա այն ֆորմատը չէ, որին ես պատրաստ եմ մասնակցել»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր էլ է խնդիրների լուծումը տեսնում Նիկոլ Փաշինյանին դուելի հրավիրելու մե՞ջ, Քոչարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է դուելին, կար ժամանակ, երբ այդպես էին հարցերը լուծում՝ պատիվ պահանջելով: Մի քիչ ռոմանտիկ ժամանակներ էին, բայց դրա մեջ ինչ-որ բան կա: Մենամարտ յուրաքանչյուր ֆորմատով: Եթե դուք եք առաջարկում որպես Հ1-ի լրագրող, ՕԿ, կարո՞ղ եք միջնորդել դրա համար: Սեկունդանտ են ասում»:

Լրագրողը արձագանքեց, որ ինքը նման լծակներ չունի: