Հայաստանում հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 627 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265317 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1755063 վերջին մեկ օրում` 7533 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 13860 պացիենտ. Մեկ օրում նվազել է 234-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 244842 անձ` վերջին մեկ օրում 832 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 5397 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է: