Նախագահական շենքի վրա Ստեփանակերտում, 300 մետր շառավղով ոչ մի արկ չի պայթել, մեկ ջարդած ապակի այդ շենքի վրա չկա, այն դեպքում, երբ Ստեփանակերտը դաժանաբար հրթիռակոծվում էր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ում էին խնայում: Ինձ համար անհասկանալի է, որ այդ քանակով մեր շարասյուները օդից ուղղակի ոչնչացնում էին դեռ դիրքեր չհասած: Կարող էր լինել 1-2 դեպք, բայց այսպիսի սիստեմի վերչածված գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում:

Ես չեմ կարծում, որ իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին: Արայիկ Հարությունյանն այն ժամանակ հայտարարում էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել: Ես կարծում եմ, որ այդ շենքում եղել են ամբողջ պատերազմի ժամանակ մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը:

Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100 կմ հեռավորության վրա Զաբուղի կամուրջ ոչնչացնել, եւ այդ շենքը չեն կարողացել թիրախավորե՞լ: Դա ծիծաղելի է, այդպես չի լինում: Կան մեծ կսկածներ, որոնք մինչեւ չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի  լինելու»,-ընդգծեց Քոչարյանը: