ԱՄՆ-ում, Հարավային Կալիֆոռնիայի ափերին, տեղի է ունեցել նավթի արտահոսք։ Աղետը հանգեցրել է ձկների եւ թռչունների ոչնչացման։ Արտահոսքը վնասել է տեղի էկոլոգիական արգելոցի տարածքը, գրում է ABC News-ը։

Խաղաղ օվկիանոսի ջրերում է հայտնվել մոտ 3 հազար բարել նավթ եւ գոյացրել մեծ նավթաբիծ։

ԱՄՆ կոնգրեսի անդամ Միշել Սթիլը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հայտարարել մեծ աղետի մասին Օրինջ օկրուգում, որտեղ տեղի է ունեցել արտահոսքը։