Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արման Ավագյանը Նորվեգիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեր 79 կգ քաշային ըմբիշն այսօր կայացած սփոփիչ մրցաշարում նախ հաղթեց իտալացի Արոն Կանևային, ապա ֆրանսիացի Սաֆրեդիմ Ալեկմային։

Բրոնզե մեդալը նա կվիճարկի վրացի Նիկա Կենտչաձեի հետ: Մրցամարտը տեղի կունենա այսօր երեկոյան։