Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Արեւելյան Միջերկրական ծովում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին՝ ներառյալ շարունակվող բանակցությունները Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, Թուրքիայի ափերի մոտ կիպրոսյան հետազոտական նավի վրա հարձակումից հետո:

Պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խրախուսում է բոլոր պետություններին լուծել ծովային սահմանազատման հարցերը խաղաղ երկխոսության միջոցով եւ միջազգային իրավունքին համապատասխան», հաղորդել է «Kathimerini»-ն:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անցյալ հանգստյան օրերին Մալթայի դրոշով կիպրական «Nautical Geo» հետազոտական նավ է գրավվել «Թուրքիայի մայրցամաքային շելֆի» մոտ՝ «անօրինական ներթափանցման» մասին նախազգուշացումից հետո:

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Nautical Geo»-ն հետազոտություններ էր անցկացնում կղզու բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ), երբ այդ տարածքում անօրինական նավարկող թուրքական նավերի կողմից հետապնդման է ենթարկվել: