ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Սյունիքում հրատապ խնդիրների շարքը, որոնք պետք է դրվեն քննարկման Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի վաղվա կայանալիք նիստում:

«Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի վաղվա կայանալիք նիստում քննարկման է ներկայացվել ստորև նշված հրատապ լուծման հետևյալ հարցերը.

-Վերիշեն դպրոցի տանիքի թիթեղի փոխարինում,

-Ակների դպրոցի գազիֆիկացում,

-Կոռնիձորի ոռոգման ջրի 3կմ երկարությամբ ջրագծերի կառուցում,

-Սվարանցի դպրոցի խմելու ջրի ջրագծի կառուցում ,

-Խոզնավար, Վաղատուր, Խնածախ գյուղերի գազիֆիկացում,

-Որոտանի ոռոգման ջրի ջրագծի կառուցում,

-Շինուհայրի մանկապարտեզի գազիֆիկացում»,- գրել է նա։