Հոկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  1 164 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում  կորոնավիրուսի հաստատված դեպքերը 617 753-ն են: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 292 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 589 791 մարդ։

Վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 9 038 :

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 5.27%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.42%, վերջին 7 օրվանը՝ 4.92%:

—00—ՄՀ