Վեց մարդ է զոհվել փոքր մասնավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով, որն ընկել է շաբաթ Իտալիայի հյուսիսում, լրագրողներին հայտնել է շտապօգնության ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ նովոստի-ն:

RaiNews24 լրատվական հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռն ընկել է շենքի վրա, որում վերանորոգում է կատարվում, դրանում բնակիչների չկային:

Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք մարել են բռնկված հրդեհը: Հրդեհ է բռնկվել նաեւ մի քանի ավտոմեքենայում, որոնք կայանած էին շենքի հարեւանությամբ: