Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում մեզ համար լինելու է շատ թե  քիչ ընդունելի տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանը հոխորտում է,իսկ Հայաստանը խաղաղություն է ուզում, ի՞նչ է լինելու սրա վերջը:

«Իսկ երբ որ ասում ենք` մենք պատերազմ չենք ուզում, էդ չի նշանակում, որ երբ գան, մեզ մորթեն, մենք պիտի ասենք` լավ էլի, խնդրում ենք` էս 2-ին մորթեք, էն 3-ին մի մորթեք: Դա պատերազմ չի, երբ որ դու պաշտպանվում ես, երբ որ կտրում ես քո ժողովրդի վրա բարձրացրած ձեռքը, ես վստահ եմ, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, բոլորս էլ դրան պատրաստ ենք լինելու»,-ասաց նա: