Առնվազն չորս մարդ, այդ թվում՝ տեղական լրագրող է զոհվել Նանգարխար նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Ջելալաբադ քաղաքում զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին կիրակի հաղորդել է The Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նրանց տեղեկություններով՝ հանցագործները ժամանել են տաքսիով եւ կրակ բացել ավտոմեքենայում գտնվող մարդկանց ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ:

Գործակալության տվյալներով՝ Ջելալաբադի բնակիչները հարձակման պատասխանատվությունը վերագրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: Տեղական իշխանություններն այդ դեպքը դեռեւս չեն մեկնաբանում: