Ֆինլանդիայում հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Հայաստանի հավաքականը:

Մ-23 տարեկանների 109 կգ քաշայինների պայքարում Եվրոպայում Արսեն Մարտիրոսյանը հավասարը  չուներ։ Մեր ծանրորդը 3 ոսկե մեդալ նվաճեց՝ 176, 207, երկամարտում՝ 383 կգ արդյունքով։

Արսենը մոտակա մրցակցին գերազանցեց 2 կգ-ով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67կգ,), Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) ու Կարեն Մարգարյանը (81 կգ):  Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Գրիգորյանը (81 կգ), իսկ Միլենա Խաչատրյանն(76 կգ) ու Պետրոս Պետրոսյանը դարձել են բրոնզե մեդալակիր: