Նախիջեւանում հոկտեմբերի 5-8-ը տեղի կունենան «Անխախտ եղբայրություն-2021» ադրբեջանա-թուրքական համատեղ ռազմա – մարտավարական զորավարժությունները:Report-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։Նրա խոսքով ՝ զորավարժությունների նպատակն է զարգացնել համագործակցությունն ու համակարգումը Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային զորքերի միջեւ։

«Համատեղ գործունեություն ծավալելու, վարժանքներ պլանավորելու և միասնական ձևով կառավարելու համար Թուրքիան և Ադրբեջանը սկսել են «Եղբայրական բրիգադ» նախագիծը։ Ներկայում Ադրբեջանի ԶՈՒ անձնակազմի հետ շարունակվում են համապատասխան զորավարժությունները», – նշել է նա։