Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ն սպասվում է անձրև և ամպրոպ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+17,

Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +9+13,

Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +10+14,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+22,

Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,

Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +15+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+15,

Արցախում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +12+17։